YouTube մտադիր է առաջիկա ամիսներին սկսել վճարովի բաժանորդագրման տարբերակը, առանց գովազդի.Դրա մասին Reuters գործակալությանը հայտնել է YouTube-ի կոնտենտի և բիզնես֊օպերացիաների տնօրեն Ռոբերտ Քինքլը։
Ըստ նրա, որոշ օգտվողները ցանկանում են ավելի շատ հնարավորություննոր, որոնց համար նրանք պատրաստ են վճարել:
Կոնտենտի և բիզնես֊օպերացիաների տնօրենը հայտնեց վիդեօծառայության զարգացման պլանների մասին։ «Որոշ օգտվողներ ցանկանում են ավելի շատ տարբերակներ, որոնց համար նրանք պատրաստ են վճարել: Ես չեմ կարծում, որ վճարովի բաժանորդագրության գործածումը , ինչ֊որ բան կփոխի սովորական օգտվողների համար » ,֊ մեջբերում է Քինքլը Reuters։
Քինքլի խոսքերով , այդ կերպ «YouTube֊ը հարմարվում է իր օգտատերերին»։
Վճարովի բաժանորդագրության մեկնարկի ճշգրիթ ամսաթիվը չի հայտարարվել, բայց արդեն հայտնի, որ խոսքը գնում է «մոտակա ամիսների»
մասին։Բաժանորդագրությունը կարժենա ամսեկան սկսած 8$ ից։
2013֊ի մայիսին YouTube վիդեոծառայությունը գործարկեց թեստային տարբերակը , որը թույլատրում էր կոնտենտ ստեղծողներին գանձել բաժանորդավճար գովազդի բացակայության հմար։ Թեստային տարբերակին մասնակցեցին շուրջ 53 վիդեոալիք, այդ թվում Digital Theatre, DHX Kids TV, Hombre Pix, On Cue, Rap battle network, TYTplus։ Բաժանորդագրման արժեքն է սկսած 0,99$ ամսեկան։

Комментариев нет:
Отправить комментарий